Ձեր նկարագրած պատկերը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված գելեր/, օգտակար են նաև երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Սակայն որոշ դեպքերում /բարդացած/ անհրաժեշտ է կատարել հատուկ սեքսոլոգիական հետազոտություն` պատճառնեռրը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Առողջ եղեք:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյան

www.18plus.am