«Վաղաժամ սերմնաժայթքումը սեքսոլոգիական ծառայության դիմող հիվանդների սանդղակում գրավում է երկրորդ տեղը,տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է:Այն ունի տարբեր աստիճաններ. խիստ արտահայտված տարբերակի դեպքում սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց, ինչը անհնարին է դարձնում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ նաեւ երեխա ունենալը: Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է պայմանավորված լինել ոչ ռիթմիկ սեռական կյանքով (երկարատև սեռական ձեռնպահություններ)՝ այս պարագայում այն չի համարվի պաթոլոգիա. անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն ունեցող անձինք ավելի շատ են հակված վաղաժամ սերմնաժայթքման: Կարգավորելով սեռական կյանքի ռիթմը, էմոցիանալ վիճակը, ամուսնական միջանձնային հարաբերությունների լարվածությունը կարող եք կարգավորել սերմնաժայթքման տևողությունը: Երբեմն դերակատարություն ունեն նաև օրգանական պատճառները` շագանակագեղձի, միզուղիների, առնանդամի գլխիկի բորբոքային գործընթացները: Ուստի ամեն կոնկրետ դեպքում կիրառվում է բուժման հատուկ սխեմա՝ դեղորայքային, հոգեթերապևտիկ:Գերակշռող դեպքերում բուժումը լինում է արդյունավետ:»
blognews.am