Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Իհարկե ոչ: Նույնիսկ ընդհակառակը, հաճախ որոշ սեռական խանգարումներ են առաջանում, երբ առաջին ինտիմ մերձեցումը երիտասարդն ունենում է փորձառու մարմնավաճառի հետ. այն պատկերացումները, որ մինչև այդ ունենում է նա սիրո, սեռական կյանքի և կին-տղամարդ հարաբերությունների մասին, միանգամից հօդս են ցնդում, քանի որ մարմնավաճառը դա անում է որպես մասնագիտական գործողություն, երբեմն նույնիսկ բարձրաձայնում սեփական թյուր կարծիքը սեռական նորմայի և պաթոլոգիայի մասին, ինչը մեծամասամբ խիստ բացասական է անդրադառնում անփորձ երիտասարդի վրա: Այդպիսի հարաբերությունները շատ պրիմիտիվ են, զուրկ են էմոցիոնալ բաղադրիչից և կարող են ազդել նաև անհատի ինքնագնահատականի վրա: Սեռական կյանքը պետք է հիմնված լինի սիրո և համակրանքի վրա. միայն դա կարող է դրական էմոցիաներ պարգևի և պատճառի փսիխո-էմոցիոնալ բավականություն:
blognews.am