Vrezh Shahramanyan (Sexopathologist)

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Երևույթը անհատական բնույթ է կրում՝ կախված անձի սեռական խառնվածքի տիպից: Ընդունված է, որ շաբաթվա ընթացքում զույգերը միջինում պետք է 2-3 անգամ սեռահարաբերվեն: Սակայն եթե Դուք նախընտրում եք սեռական հարաբերություն ունենալ ամեն օր կամ ավելի հաճախակի, քան նշված թվերը, ապա դա միայն ողջունելի է, քանի որ, ըստ երևույթին, դա Ձեր անհատական պահանջն ու նորմն է: