Ես սիրում եմ կնոջս, սակայն սեռական հարաբերությունից հետո ինքնազգացողությունս խիստ վատանում է, զզվանք եմ ապրում կնոջս հանդեպ, երբեմն սրտխառնոց և փսխումներ են լինում: Արդեն վախենում եմ ունենալ հարաբերություն: Խնդրում եմ ինձ ասեք, ինչու՞ են այդպիսի երևույթներ լինում: Սա ի՞նչ հիվանդություն է:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Այդպիսի սեքսոլոգիական խանգարումներ դիտվում են գլխուղեղի որոշ կառուցվածքների (հիպոթալամուս, դիենցեֆալ-մեզենցեֆալ հատված) ֆունկցիոնալ կամ օրգանական ախտահարումների ժամանակ: Պացիենտների մոտ արձանագրվում են երեք հիմնական խմբի խանգարումներ՝ սեռական ցանկության նվազում, օրգազմի զգացողության թուլացում և սերմնաժայթքումից հետո տրամադրության և ինքնազգացողության խիստ վատացում՝ տեսողական և հոտառական հալուցինացիաներ, ջերմահորդանք, ստամոքս-աղիքային կծկումներ, սրտխառնոց, էմոցիոնալ անկայունություն, արտահայտված տագնապ և վախ: Այս իրավիճակը պահանջում է իրականացնել անհրաժեշտ հետազոտություններ և ժամանակին կազմակերպված բուժումը (անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանական) տալիս է բավարար արդյունք:
Սևադա Հակոբյան