Սևադա Հակոբյան
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Այս խնդիրը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Ձեz մոտ առկա է օրգազմի ծլիկային տարբերակը, ինչը հնարավորություն չի տալիս հեշտոցային օրգազմ ունենալ սեռական հարաբերության ժամանակ՝ առանց ծլիկի հավելյալ ստիմուլյացիայի: Որոշակի ժամանակ հետո հնարավոր է անցում խառը օրգազմի տարբերակին, այնուհետև՝ հեշտոցային տիպին: Սակայն հնարավոր է նաև անհրաժեշտություն առաջանա մասնագիտական խորհրդատվության: Այն բուժել հնարավոր է և պահանջում է համբերատարություն և ժամանակ:
blognews.am