Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
ՊԱՏԱՍԽԱՆ: «Ապացուցված է, որ նստակյաց կենսակերպը սեռական առողջության թշնամին է, որը կարող է հանգեցնել կոնքի օրգանների կանգային երևույթների առաջացմանը, ինչ էլ ժամանակի ընթացքում նպաստում է շագանակագեղձի բորբոքմանը իր բոլոր անցանկալի հետևանքներով՝ էրեկցիայի /պոտենցիայի/ խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն: Սակայն, եթե դուք պարբերաբար քայլային ընդմիջումներ կատարեք, ապա կարող եք խուսափել տհաճ հետևանքներից»:
http://style.news.am/