Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Սեքսոլոգիական տեսանկյունից իհարկե ցանկալի է, որ սեռական զուգընկերները (ամուսինները) միաժամանակ ապրեն օրգազմ, սեռական կյանքը հոգեսեքսուալ բավականություն պատճառի ամուսիններին: Սա կարևորագույն գործոն է, ինչը բարենպաստ հող է նախապատրաստում հաջորդ ինտիմ մերձեցման համար: Կանայք, իսկ ավելի հազվադեպ նաև տղամարդիկ, որոնք պարբերաբար (տևական ժամանակահատված) չեն ստանում հոգեսեքսուալ բավարարվածություն սեռական կյանքից, կարող են հրաժարվել դրանից, ինչը կհանգեցնի սեքսուալ ավերսիայի: Սակայն ռեպրոդուկտիվ (վերարտադրողական, հղիանալու և սերունդ ունենալու) տեսանկյունից, միաժամանակյա օրգազմը որոշիչ դերակատարություն չունի. եթե ամուսնու սերմնահեղուկը ֆերտիլ է և կնոջ մոտ չկան բեղմնավորմանը խոչընդոտող գործոններ, ապա այն չի հանդիսանում բեղմնավորմանը խանգարող հանգամանք:
blognews.am
Սևադա Հակոբյան