Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ սկսվում է Հովհաննես Միքայելյանի և Գայանե Հարությունյանի գործի դատավարությունը:

Հովհաննես Միքայելյանը «Հովիկ Միքայելյան» ՍՊԸ տնօրենը լինելով, ըստ առաջադրված մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գայանե Հարությունյանի հետ. նրանք «Հացատուն» սննդի օբյեկտի երկու առանձնասենյակները կահավորելուց հետո 6 հազար դրամով պարբերաբար տրամադրել են մարմնավաճառուհիներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար, այսպիսով՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Միքայելյանը և Հարությունյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, կազմակերպել են նաև հացատան մատուցողուհիներ Հ.-ի ու Բ.-ի ինտիմ հանդիպումները հաճախորդների հետ:

55-ամյա Հովհաննես Միքայելյանին և 46-ամյա Գայանե Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

Որպես նրանց խափանման միջոց՝ կիրառվել է գրավը:

Աղբյուր՝ www.1in.am