Լրագրողների հետ զրույցում«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ այս պահին շուրջ 3000 մարդ է միացել ստորագրահավաքին:

«Մենք արդեն նամակով դիմել ենք Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ սպասում ենք նրա դրական պատասխանին, քանի որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետը խոստացել էր այգին մաքրել մարմնավաճառներից: Ստորագրահավաքի ընթացքում մենք, այո, խոչընդոտների ենք հանդիպել»,- ասաց նա` հավելելով, որ մարմնավաճառներից մեկն ասել է, թե` դուք իմ հացին վայիս եք լինում, այսօր համասեռամոլների դեմ եք պայքարում, վաղը կպայքարեք մարմնավաճառների դեմ. «Նա ասաց` եթե մեր դեմ դուրս գաք, ես կգնամ ոստիկանություն եւ կասեմ, որ դուք ինձ բռնաբարել եք»:

Աղաջանյանը հավաստիացնում է, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, եւ այս պահին 500 երիտասարդ պատրաստ է անգամ գիշերը հերթապահել այնտեղ, որպեսզի տեղի մարմնավաճառները չզբաղեցնեն տարածքը. «Տեղի մարմնավաճառներն այնքան հանդուգն են, որ անգամ անչափահաս երեխաներին գումար են տալիս, ուղարկում խանութ` իրենց «գործի» համար համապատասխան բաներ գնելու»:
yerkir.am