ՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մանկապիղծներին բռնելու նպատակով 2 շաբաթ շարունակ «օգտվել է» մանկական պոռնո կայքից, որը հայտնաբերել է դեռ անցած տարվա նոյեմբերին։
Ինչպես նշում է theverge.com կայքը, ՀԴԲ-ի աշխատակիցներն օպերացիայի շրջանակում ստանձնել են մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութերի դիլերների դերը։
Աշխատակիցները փորձել են բացահայտել կայքի 5.600 օգտատերերին, ովքեր պատասխանատու են մանուկների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ բնույթի 10 հազարից ավելի լուսանկարների տարածման համար։
Օգտատերերը կիսվել են իրավապահների հետապնդումից խուսափելու հմտություններով, ինչպես նաև երեխաներին մոլորեցնելու ու սեփական մեքենան նստեցնելու համար կիրառվող կեղտոտ հնարքներով։
Ներկայում հետաքննություն է սկսվել մի քանի մանկապիղծների գործով, որը դեռևս ընթացքի մեջ է, սակայն որևէ մեղադրանք չի առաջադրվել։
tert.am