«Ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե’ իմ բոլոր խաղընկերներից, թե’ մեր ֆուտբոլի բոլոր երկրպագուներից: Դրանք զգացմունքային արտահայտություններ էին, որ լարվածությամբ էին թելադրված: Մեր ազգային հավաքականում, ինչպես միշտ, շատ լավ մթնոլորտ է, շատ լավ, ընկերական հարաբերություններ են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ կցանկանան, որ հավաքականում անառողջ մթնոլորտ լինի, բայց ես պետք է այդ տեսակ մարդկանց տխրեցնեմ: Մեր ազգային հավաքականը մի ընտանիք է: Լավ ընտանիք: Մենք բոլորս մի նպատակի համար ենք հավաքվում միշտ՝ հաղթելու, եւ այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք եւ ուրախություն պարգեւենք մեր երկրպագուներին»,- ասել է ֆուտբոլիստը:
slaq.am
Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել
Comments are closed.