Կիսապաշտպանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր ազգանունը, հարմարվել գերմանացի լրագրողներին եւ հեռուսամեկնաբաններին, որոնք դժվարությամբ են արտասանում իր ազգանունը։

«Ժամանել եմ օտար երկիր եւ հարգում եմ նրանց օրենքները եւ ավանդույթները, սակայն ցանկանում եմ, որ նրանք նույնպես հարգեն իմ սերը՝ հայրենիքիս եւ արմատներիս նկատմամբ։ Պատրաստվում եմ շարունակել գոլեր խփել։ Այդ ժամանակ մարդիկ լավ կհիշեն ազգանունս»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն։
news.am