Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ դեպքի վայր է ժամանել անձամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: