1.
Նրան դեռևս մանուկ հասակից լոշտ էին ասում: Բակի տղաների հետ ֆուտբոլ խաղալուց նա կանգնում էր դարպասների ետևում, որպեսզի դուրս գնացած գնդակը բերի: Բանակային տարիներին նա երկու անգամ տասնօրյա կալանքի ենթարկվեց` լուրջ դեմքով գնդի հրամանատարից պլացի բանալի և պադշիվի յուղպահանջելու համար: Հետո էլ անցավ երկարատև հոգեբանական ռեաբիլիտացիա, երբ իմացավ, որ լավ անելը լավ տղու ապրավդանի չի: Նա նորմալ էր վերաբերում այն փաստին, որ իր քրոջ ֆեյսբուքյան էջում գերակշռում էին զուգարանային թեմատիկայով նկարները… Ի՞նչպես կանցնի նրա կյանքը պոլիտեխնիկում, և արդյոք նա կհասնի՞ իր ուզած աղջկան, ու կկարողանա վերջապես լեզու գտնել իր քրոջ ուզողների հետ…
Դիտեք մեր եթերում`
ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐԸ
2.
Նա հեռավոր գյուղից ժամանել էր մայրաքաղաք` ուսման ծարավը հագեցնելու: Քաղաք գալուց իր հետ վերցրել էր ճամպրուկ, կոֆեաղաց, սուխոյ սպիրտ, դալ և հոնքերը: Առաջին ուսումնական տարին քաղաքում` Բրյուսովի համալսարանում, անդառնալի հետևանքներ թողեց նրա հետագա կյանքի վրա: Սկզբի համար նա կորցրեց իր` այնքա՜ն հարազատ հոնքերը… և դա սկիզբն էր մեծագույն փոփոխությունների: Նա մեծ ցավով հասկացավ, որ երկար շրջազգեստն ու համեստ վերնաշապիկն այլևս նե վ մոձե, ու նա հրաժարվեց նաև իր ճամպրուկից: Իսկ իր ընկերուհիներ` մարալիկցի Վարդուշիկի ու ղափանցի Լիլոյի հետ գիշերային ակումբներ հաճախելը դարձավ բարի ադաթ, որտեղ էլ գիշերվա 4-ին պատահական ծանոթությունը Պորշ Կայենով պորճ Կարենի հետ, վերջակետ դրեց նրա աղջկական կյանքին… Լարված պատմություն քաղաքում հայտնի ուսանողուհու մասին:
Դիտեք`
ԾԻՏԸ
3.
Կոլումբիա փիքչերսը -ը և Մետրո Գոլդուին Մայերը ներկայացնում են:
– Հայրիկ, հայրիկ, սոված եմ:
– Փոքրիկս, սպասիր, կմեծանաս, բանակից կազատվես, էս երկիրը կլքես, կգնաս խոպան, կաշխատես, հաց կուտես, իսկ հիմա հայրիկին մի խանգարիր, ես լուրջ գործի վրա եմ:
– Հայրիկ, իսկ չի՞ լինի դու գնաս աշխատես, որ ես հասցնեմ մեծանալ…
– Չէ, չի լինի, ես 144 հատ բարձրագույն դիպլոմ ունեմ, ճիշտ ա դասերի չեմ գնացել, բայց մի ձև ստացել եմ էդ դիպլոմները, ու ես չեմ պատրաստվում մոռացության մատնել իմ չարչարանքը ու գնալ ինչ-որ աշխատանք անել, ես փիլիսոփա եմ, ես արժանավոր մարդ եմ…
– Հայրիկ, իսկ ինչի՞ քո մասնագիտություններից մեկով գործ չես ճարում…
– Որովհետև երկիրըը երկիր չի…
… ծըլը՜նգ, у вас письмо на одноклассниках…
– Բալես, մի խանգարի, ռուսաստանից ա…
…
– Հայրի՜կ, դուռն են ծեծում:
…
– Ո՞վ էր, պապ…
– Հեչ, էն ընտրությունների 5000 դրամն էին բերել: Տեսնո՞ւմ ես, բալես, որ ասում եմ երկիրը երկիր չի… բա էսի անելու բա՞ն ա… ու ո՞նց են կարծում, մենք սրանով ո՞նց ենք 5 տարի յոլլա գնալու… օֆ է…
Այս աշնան ամենասպասված ֆիլմը, որը մեծ աղմուկ բարձրացրեց 5000 դրամանոց մարմնավաճառների շրջանում`
ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ
4.
2140 թվական: Նանոտեխնոլոգիաներն ու հասարակությունը հասել են զարգացվածության գագաթնակետին: Մոլորակը ենթարկվել է աննախադեպ փոփոխությունների: Զոմբիները պահանջում են` ամուսնանալու և երեխա որդեգրելու իրավունք: Իսկ Փարիզը ցնցվում է ռոբոտների ցույցերից, ովքեր դժգոհում են գենդերային անհավասարությունից: Եվ ահա հնդկական խուլ գյուղերից մեկում ծնվում է նա` անհասկանալի էակը, ով գենետիկ մուտացիայի վառ արդյունք է: Նա դատապարտված է դաժան փորձությունների` հասկանալու համար իր տեղն ու դերն այս կյանքում: Նա զրկված է սեռական կյանքով ապրելու հնարավորությունից: Իսկ անձնագրային բաժանմունքը հրաժարվում է նրան անձնագիր տալ` սեռը հաստատող օրգանի բացակայության պատճառով: Ի՞նչպես կհանգուցալուծվի այս խրթին հեռուստանովելը: Ռաջ Կապուրը, Ավշարիա Ռայը, անձրևն ու տըմբըլըտաշի երգերը` աշխարհահռչակ ռեժիսորի նոր սիքվելում`
անԲԱՆ ՀուՌԻՆ
5.
Ատ սազդածելեյ վսեմիռնօյ պաուծինի
Ինչպես նաև Չբաբավարարված քոմենթամոլների ասոցիցիայի բարձր հովանու ներքո
BlogNews.am-ը և YouTube-ը ներկայացնում են
Նրանք ծանոթացել էին հայտնի կայքերի քոմենթներում, ու նրանց ծանոթությունը տեղափոխվեց ֆեյսբուք սոցցանց: Ու ոչինչ, որ նրանցից մեկը պզուկոտ էր ու գեշ, իսկ մյուսն էլ տառապում էր ասկարիդային սուր վարակով ու անընդհատ հետույքն էր քորում, բայց դա չէր խանգարում, որ իրենց պրոֆիլների գլխավոր նկարները լինեին ուրիշների պրոֆիլներից գողացված գլամուռ նկարները:
Նրանցից մեկի ձախ ձեռքի մեջ մազոլներ էին հայտնվել էրոտիկ կայքեր հաճախելու ընթացքում, … որովհետև ինքը ձախլիկ էր:
Սակայն կար մի բան, որ նրանց միավորում էր. դա մոլուցքն էր` մյուսների նյարդերի վրա ազդելու, իրենց ֆիզիկական ու հոգեկան իմպոտենտությամբ պայմանավորված մաղձը քոմենթներում թողնելով:
Դեռ որքա՞ն կտևի այս միաբջիջ գոյացությունների հաղթարշավը, արդյո՞ք նրանք վերջապես կկարդան Գարսիա Մարկես ու գեղագիտության գերդոզավորումից կընկնեն հավերժական նիրհի մեջ:
Անչափ հետաքրքիր սյուժեով վեսթերն գրեթե բոլոր կայքերի քոմենթներում, դիտեք`
ԽՈԶՆ ՈՒ ԵԶԸ
ՀԳ. Ի դեպ, հաճախ ժպտացեք, անկախ նրանից խոզի՞ եք հանդիպել, թե՞ եզի, միևնույն է, նրանք բոլորն էլ անԲան Հուռի են, ու էդ արդեն ժպտալու առիթ ա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/594552853934161?notif_t=close_friend_activity