Նրա որդին՝ Մարտինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հորը գտել են հիվանդանոցի հետնամասում: Մարտին Մադյանն ասաց, որ այդ տարածքում իրենք շատ են որոնել, սակայն հորը չեն տեսել: Հարազատների կարծիքով՝ 74-ամյա տղամարդուն բերել եւ այդտեղ են գցել: Սպանել են նրան, թե ոչ, առայժմ հայտնի չէ, որդին եւս ոչինչ չի ասում՝ հորդորելով սպասել դատաբժշկին:

Այժմ հարազատները Էդիկ Մադյանին պետք է տանեն Տավուշի մարզ՝ հարազատ Այգեձոր գյուղում հուղարկավորելու:

Նշենք, որ Տավուշի մարզ, Այգեձոր գյուղի բնակիչ, 1940թ-ին ծնված Էդիկ Մադյանն հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից, կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Վերջին անգամ Էդիկ Մադյանին տեսել էին «Մալիբու» սրճարանի հարակից այգում, դրանից առաջ՝ Արաբկիրում՝ շուկայի դիմաց, ավելի վաղ՝ թիվ 37 ավտոբուսի մեջ:

news.am