Հղիության ընթացքում ծխելն ու սթրեսները կարող է ազդել երեխայի IQ-ի և ապագա սեռական կյանքի վրա: Գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Ամստերդամի համալսարանի պրոֆեսորի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներին:
Ուսումնասիրող պրոֆեսորը պնդում է, որ հղի կնոջ կենսակերպը ուղիղ կապված է երեխայի ուղեղի զարգացման հետ, իսկ հղիության ընթացքում ծխելը մեծացնում է հնարավորությունը, որ երեխան ապագայում կդառնա հոմոսեքսուալ:
Բացի այդ, գիտնականը կարծում է, որ երեխայի ապագա սեռական կյանքի վրա ազդում է նաև հղիության ընթացքում տարած սթրերսները, քանի որ սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակը ազդում է պտղի կողմից սեռական հորմոնների արտադրության վրա:
Աղբյուր՝ www.panorama.am