Մեծամասամբ հղիության տեստերը սկսում են աշխատել կամ ցույց տալ, հաստատել հղիությունը, երբ կա դաշտանի առնվազն երեքօրյա ուշացում, սակայն կան ավելի զգայուն հղիության տեստեր, որոնք հաստատում են հղիության փաստը մինչ սպասվող դաշտանը: Թե որոնք են դրանք, կարող եք տեղեկանալ յուրաքանչյուր տեղատան աշխատակցից կամ կարդալով տեստի փաթեթի վրայի նշումները:
Բեղմնավորված ձվաբջիջը արդեն մեկ շաբաթ հետո հասնում է արգանդ, սակայն էխոգրաֆիկ այն կարելի է հայտնաբերել ավելի ուշ ժամկետում` տրանսաբդոմիանալ եղանակով (որովայնի առաջային պատ) ` 5-6 շաբաթական ժամկետում, տրանսվագինալ ( ներհեշտոցային)` 1շաբաթ ավելի վաղ: Սրանք միջինացված թվեր են, մեծ նշանակություն ունի գերձայնային սարքավորման զգայունության աստիճանը: Եթե անհանգստացնող խնդիրներ չկան նախընտրելի է ԳՁՀ-ն կատարել 7-8 շաբաթականից հետո այն ավելի ինֆորմատիվ կլինի, հնարավոր կլինի հետևել էմբրիոնի սրտի աշխատանքին:
Երբեմն հղիների մոտ դիտվում են գոտկային կամ որովայնի ստորին շրջանի ցավեր, երբեմն էլ քսվող արյունային արտադրություն սեռական ուղիներից `բաց վարդագույնից մինչև մուգ շագանակագույն: Այս ախտանիշները վկայում են հղիության զարգացման վտանգի` վիժման սպառնալիքի, չզարգացող հղիության մասին, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, կախված հղիության ժամկետից կատարել ԳՁՀ, հղիության հորմոնալ ֆոնի դինամիկ հսկողություն:
Շատերին անհանգստացնում է սեռական կյանքի ակտիվությունը հղիության ժամանակ: Հղիությունը, իհարկե, հակացուցում չէ սեռական կյանքով ապրելու համար, սակայն խորհուրդ է տրվում մի փոքր սահմանափակել հղիության I եռամսյակում: Եթե կան վերը նշված ախտանիշները, ապա ցուցված է սեռական հանգիստ: Մնացած դեպքերում հետևեք ձեր հղիությունը վարող մանկաբարձ – գինեկոլոգի ցուցումներին: Ընդհանրապես հղիության հսկողության համար գրանցվում են մինչև հղիության 12 շաբաթը, ավելի ցանկալի է 8 – 10 շաբաթական ժամկետում:
Հաճախ պտղաձուն պարունակում է այնպիսի քրոմոսոմային կազմ, որը կարող է բերել անկենսունակ երեխայի ծննդին, նման դեպքերում բնությունն ինքը կատարում է բնական ընտրություն և հղիությունը վաղ ժամկետում կասեցվում է կամ ինքնաբեր վիժման կամ չզարգացող հղիության տեսքով: Սրա համար անհանգստանալու կարիք չկա: Եթե մինչև 10 շաբաթական ժամկետը տեղի է ունեցել 3 և ավելի ինքանբեր վիժում կամ գոնե 1 վիժում 10 շաբաթական և ավելի ժամկետում,ապա սա արդեն ախտորոշվում է որպես սովորույթային վիժում: Տվյալ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, անցնել համալիր հետազոտություն` վիժումների պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:
Իհարկե, այս ամենը որպես դոգմա ընդունել պետք չէ, քանի որ հղիության կրելախախտի այլ պատճառներ էլ կան`ինֆեկցիոն, էնդոկրին, իմունային, անատոմիական և այլն, որոնց դեպքում անիմաստ է սպասողական տակտիկան:
Ամեն դեպքում հղիության ժամանակ յուրաքանչյուր գանգատի ժամանակ կամ յուրաքանչյուր ինքնաբեր վիժումից հետո անպայման դիմեք մասնագետի: On- line խորհրդատվություններն իհարկե կարող են ուղեցույց ծառայել, սակայն չեն կարող փոխարինել իրականին:
իսկ սեռական հարաբերությունից քանի օր հետո կարելի է անել հղիության թեստ, որպեսզի ճիշտ ցույց տա?Նախապես շնորհակալություն:
Քանի դեռ չեն եկել դաշտանային օրերը, կնոջ համար շատ դժվար է հասկանալ` արդյոք հղի է, թե ոչ: Իսկ երբ նկատվում է դաշտանի բացակայություն, առաջին բանը, որ կարող է անել կինը, թեստի միջոցով ճշտելն է: