Լատվիա ժամանելու համար Փերիսը TNT հեռուստաալիքից արձանիկ է ստացել՝ որպես լավագույն TV աստղ: Նա լուսանկարը տեղադրել է Instagram-ում եւ մակագրել. «Լատվիայում հաճույք եմ ստանում: Հենց նոր The Comedy Club Awards Show-ում Best TV Celebrity Award մրցանակը ստացա»:
Ծրագրի նկարահանման ժամանակ էլ Հիլթոնը փայլել է սրամտությամբ: Պավել Վոլյան եւ Գարիկ Մարտիրոսյանը VIP սեղանի մոտ նստած աստղին հարցրել են, արդյո՞ք գոնե մեկ ռուսական երգ գիտի, ինչին Հիլթոնը պատասխանել է. «Իհարկե, գիտեմ. «О, Աստված իմ, ինչ տղամարդ է…»՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարությանը:
Հայտնի է, որ Յուրմալայում ներկայության համար Փերիսը չափազանց մեծ պահանջներ չի ներկայացրել: Նրա հետ Լատվիա է եկել նաեւ 6 հոգանոց թիմ՝ վարսահարդար, դիմահարդար, թիկնապահ, մենեջեր եւ լրատվական գործակալ: Իսկ վերջին՝ 6-րդ անդամի կարգավիճակն անհայտ է: Ենթադրություններ կան, որ նա աստղի ընկերն է՝ 21-ամյա մանեկեն Ռիվեր Վիպերին:
Վոլյայի եւ Մարտիրոսյանի հարցերին պատասխանելուց հետո Փերիսն ուղեւորվել է Յուրմալա՝ զբոսանքի: Հյուրանոց վերադառնալիս Հիլթոնը տեղական տաղավարներից մեկից նաեւ պաղպաղակ է գնել:
Հիշեցնենք, որ Comedy club փառատոնը Յուրմալայում բացվել է օգոստոսի 1-ին եւ տեւելու է 10 օր: Առաջին իսկ օրից միջոցառումը բազմաթիվ անակնկալներ է մատուցել, իսկ գլխավորներից մեկը Գարիկ Խարլամովից դերասանուհի Քրիստինա Ասմուսի հղիության մասին լուրն էր:
news.am
Հմայիչ Փերիս Հիլթոնը հյուր է գնացել Գարիկ Մարտիրոսյանին եւ Միշա Գալուստյանին
Comments are closed.