1.Սուրբ Վալենտինի օրվա պատմությունը

Սուրբ Վալենտինի օրն անվանվել է ի պատիվ վաղ քրիստոնեական դարաշրջանի մի քանի տառապյալների, որոնց անունը Վալենտին էր: Նրանցից մեկը ծածուկ օրհնոմ էր երիտասարդ սիրահարների ամուսնությունը, ինչի պատճառով հետագայում գլխատվեց:
Սակայն այս տոնի արմատները տանում են ավելի խորը, դեպի հռոմեական մաքրման ծես, որը կոչվում էր Լուպերկալիա (lupus՝ գայլ բառից) և անց էր կացվում փետրվարի կեսերին:

Ամեն տարի Լուպերկի սպասավորները հավաքվում էին քարանձավի մոտ, որտեղ խնամում էին Ռամուլին և Ռեմին՝ Հռոմի հիմանդիրներին: Նրանք այծ և շուն էին զոհ մատուցում և խնջույք էին կազմակերպում: Այնուհետև ամբողջովին մերկանում էին, փաթաթվում այծի մորթիով: Անպարկեշտ երգեր երգելով՝ նրանք մերկ վազվզում էին փողոցներով և մտրակում աղջիկներին և կանանց: Այս ծեսը պետք է ապահովեր մարդկանց, կենդանիների և բնության պտղաբերությունն ու առատությունը: Երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հռոմ, եկեղեցին փորձեց արգելել այս տոնը, որին փոխարինելու եկավ Սուրբ Վալենտինի օրը:


2.Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող Հին հունական հերոսները


Մ.թ.ա. մոտ 375 տարի Թեբա քաղաքի հույները ծանոթ էին համասեռամոլությանը: Նույնիսկ 300 հոգանոց բանակ էր գործում, որը կազմված էր սիրեկան-զինվորական տղամարդկանց զույգերից: Այս բանակն անվանվեց “Թեբայի սուրբ ջոկատ”, որի բոլոր անդամներին ոչնչացրեց Ֆիլիպ Մակեդոնացու բանակը: Ի դեպ, վերջինիս սպանվել է նախկին սիրեկանի կողմից:


Հույներն ամենաշատը հիանում էին մարմնի հետևի հատվածով, որն անվանում էին “կալիպիգիան”՝ ” գեղեցիկ հետույք ունեցող”: Սրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով մերկ աստվածուհիների արձանները: Մի պատմության համաձայն՝ գեղեցիկ հետույքներ ունեցող երկու քույրեր խնդրում են մի պատահական անցորդի ասել, թե ում հետույքն է ավելի գեղեցիկ: Այն բանից հետո, երբ անցորդն ընտրում է մեծ քրոջ հետույքը, իսկ նրա եղբայրը՝ փոքր քրոջինը, նրանք բոլորն ապրում են երկար ու երջանիկ: Ի պատիվ այս պատմության՝ Սիրակուզում կառուցվում է Աֆրոդիտեի տաճարը:

4.Հնագույն էրոտիկ գրականություն

Հին Հունաստանի կանայք հայտնի էին իրենց էրոտիկ գրականության նմուշներով, որոնցից մեկը Սամոսացի Ֆելենիսի “Անպարկեշտ համբույրների մասին ” գիրքն է, որտեղ պատմվում է գայթակղության, սեքսուլ դիրքերի, աֆրոդիզիակի մասին և առկա են լեզբիանական սիրուն վերաբերող խորհուրդներ:

Մեկ այլ գրքի հեղինակ է Էլեֆանտիդան, ով սեքսուալ դիրքերի և խմբակային սեքսի կազմակերպման դասագիրքի հեղինակն է: Նրա գիրքը մեծ հեղինակություն էր վայելում Կապրի կղզում՝ Թիբերուս կայսրի մոտ, ով ստիպում էր երիտասարդներին սեքսով զբաղվել իր ներկայությամբ:

Աֆրոդիտեի պատվին անվանված աֆրոդիզիակների մեջ հին հույներն օգտագործում էին նռան գինի և օփիում: Նաև օգտագործում էին տարբեր քսուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում էր մեղր, պղպեղ և այլն: Այդպիսի քսուկներն քսում էին անմիջապես սեռական օրգանների վրա: Չնայած աֆրոդոզիակների լայն օգտագործմանը, երբեմն հույները այնպիսի միջոցների կարիք էին ունենում, որոնք որ կհանգստացնեին վերջիններիս գերգռգռվածությունը: Օրինակ՝ քսուկներ, որոնք քչացնում էին էրեկցիան:

6. Դիոգենը և զույգերի փոխանակումը

Դիոգենը՝ հայտնի հույն փիլիսոփան, իր կայնքն ապրում էր առանց ավելորդ շռայլությունների: Նա ապրում էր տակառի մեջ և մերժում էր նյութական արժեքները, բայց ոչ ֆիզիկական պահանջմունքները: Նա սեռական հարաբերությունների մեջ է մտնում մի անբարո կնոջ հետ, ում հետ էլ պայման է կնքում, ըստ որի՝ այդ կինը տարվա մի կես պետք է ապրեր Դիոգենի հակառակորդի՝ փիլիսոփա Արեստիպիտի հետ, ով պետք է վճարեր կնոջ ծառայությունների համար, իսկ տարվա մյուս կեսը՝ իր հետ, սակայն առանց գումարի:
7. Պատիժ դավաճանության համար

Աթենքում և Հռոմում դարեր շարունակ կանանց և տղամարդկանց դավաճանության համար մահապատիժ էր սպառնում:Սակայն ավելի նավաստացուցիչ պատիժ էլ կար ամուսնական դավաճանության համար, օրինակ՝ խաբված ամուսինը օրինականորեն կարող էր ստիպել կնոջ սիրեկանին սեռական հարաբերություններ ունենալ մյուսների աչքերի առջև:
8. Բաժանությունը Հին Հռոմում


Հին Հռոմում ամուսիններն ունեին առանձին կարողություն: Բաժանվելուց հետո կինն իր կարողությամբ հանդերձ վերադառնում էր հայրական տուն, և վերջինիս հայրը պարտավորվում էր նոր ամուսին գտնել աղջկա համար: Իսկ ահա բաժանված ամուսինն ինքն էր մեծացնում երեխաներին:

Տղամարդը կարող էր բաժանվել անպտղաբերության պատրվակով, թեկուզ, եթե մեղքն իրենն էր: Ավելի ուշ օրենքներ հայտնվեցին, որոնք թույլ էին տալիս բաժանվել սեռական դավաճանության, գինու չարաշահման, ինչպես նաև այն դեպքերում, երբ կինը տան բանալիների կրկնօրինակն էր պատրաստում:

9. Երբ կինը տարիքով մեծ էր տղամարդուց
Շատերը կարծում են, որ այս երևույթը 21-րդ դարում է առաջացել, սակայն բավական է հիշել Սերվիլիային 50-ամյա հռոմեացի կնոջը, ով ուներ 35-ամյա սիրեկան՝ Հուլիոս Կեսարը: Եվ չնայած այն բանին, որ երկուսն էլ ամուսնացած էին, նրանք շուրջ քսան տարի սիրեկաններ մնացին: Ի դեպ՝ Հուլիոս Կեսարին սպանել է Մարկոս Բրուտոսը, ով Սերվիլիայի որդին էր:
10. Հնագույն սեքս խաղալիքները

Հին Հունաստանում և Հռոմում լայնորեն օգատագործվում էին արհեստական առնանդամներ, որոնք հիմանականում պատրաստվում էին կաշվից, քանի որ փղոսկրն ու բրոնզը թանկարժեք նյութեր էին, իսկ կերամիկան հեշտ էր կոտրվում:
slaq.am