Հնդկաստանում Tehelka ամսագրի գլխավոր խմբագիրը հեռացել է իր պաշտոնից: Դրա պատճառը այն մեղադրանքներն են, որ նա ըստ արժանվույն չի արձագանքել աշխատակցուհու բողքներին՝ կապված սեռական ոտնձգությունների հետ:

Խմբագիր Շոմա Չոուդրին փորձել է պաշտպանել ամսգրի հիմանդիր ու տնօրեն Թարուն Թեջպալին՝ կապված ոտնձգությունների հետ: Նրա խոսքով՝ ինքը չի ցանկացել, որ սկանդալը վնասի ամսագրին: Ներկայումս Թեջպալի նկատմամբ հետաքննություն է իրականացվում: Լրագրողը ներողություն է խնդրել ու իր լիազորությունները վայր դրել կես տարով, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Քննադատները չեն հապաղել ու պարբերականին մեղադրել են կեղծավորության ու երկերեսության մեջ, բացի այդ՝ սեռական բռնության ու կանանց իրավունքները ոտնահարելու:


Աղբյուր՝ news.am