Մումբայում մի կին դիմել է ամուսնալուծության համար, քանի որ իր ամուսինը 2 տարվա համատեղ կյանքի ընթացքում չի կատարել իր ամուսնական պարտականությունը, գրում է Time-ը՝ հղում անելով The Times of India-ին:

Նա պնդում է, որ խնդիրները սկսվել են առաջին իսկ օրվանից, երբ նա հայտնաբերել է իր ամուսնու ընտանիքին ննջասենյակում, որը նախատեսված է եղել ամուսնական գիշերվա համար: Նա պնդում է, որ այդ երեկոյից սկսած նրա ամուսինը մի շարք պատճառաբանություններ է բերել պարտականությունները չկատարելու համար՝ սկսած սթրեսից մինչև գործազրկություն:

«Ոչ մի կողմ իրավունք չունի զրկել մյուսին ամուսնական երջանկությունից՝ առանց արդարացված պատճառի»,- որոշել է դատարանը՝ հավելելով, որ նման պահվածքը հավասար է «դաժանության»:

Ամուսինը նաև պարտավորվել է 300.000 ռուփի (4,849 դոլար) վճարել որպես միանվագ ալիմենտ:


Աղբյուր՝ www.tert.am