Հնդկաստանի Օրաի շրջանում երեք տղամարդիկ բռնաբարել են 14-ամյա աղջկա:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, երբ աղջիկը զբոսնում էր քրոջ հետ: Չարագործները նրան առեւանգել են, բռնաբարել եւ փորձել են այրել: Աղջիկը մարմնի 80 տոկոս այրվածքներ է ստացել եւ մահացել է հոկտեմբերի 23-ին:

Երեք կասկածյալներին ձերբակալել են, թեեւ տեղական ոստիկանությունը սկզբնապես հայտարարել էր, թե աղջիկն ինքնահրկիզում է արել դեպրեսիայի պատճառով, գրում է «Վզգլյադը»՝ վկայակոչելով Times of India-ն: Քննությունը կարծում է, թե հանցագործները որոշել են սպանել աղջկան՝ ոստիկանություն դիմելու սպառնալիքի պատճառով:

Հնդկաստանի պաշտոնական մարմինները, իրենց հերթին, պնդում են, թե Հնդկաստանում բազմաթիվ բռնաբարությունների ֆոնին դրանց թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ օտարերկրացիների նկատմամբ կատարված նմանատիպ արարքները՝ 35 տոկոսով: 


Աղբյուր՝ news.am