Մինչև 35 տարեկան կանայք պետք է տարին մեկ անգամ կրծքագեղձի համար սոնոգրաֆիայի զննության ենթարկվեն, իսկ 35-ից բարձր կանայք տարեկան պետք է երկու անգամ զննություն անցնեն` սոնոգրաֆիա և մամոգրաֆիա:
Ինչպես Emporium.am-ին տեղեկացրեցին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնից, այս տարի` 2012-ին, իրենց մոտ 20-22 հազար այցելու է եկել ախտորոշվելու:

Ըստ կենտրոնի վերջին 15 տարվա վիճակագրության՝ եղել է 7800 կրծքի քաղցկեղի հիվանդության գրանցում, որից 3600-ը եղել է վաղ կանխորոշման:

Ստուգումներն անվճար են միայն բազմազավակ մայրերի, հաշմանդամության կարգ ունեցողների, զոհված ազատամարտիկների և պատերազմի մասնակիցների մայրերի, կանանց, քույրերի համար: Ստուգումների գները տարբեր հիվանդանոցներում տարբեր են և շատ հաճախ ոչ բոլորին հասանելի:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի համար հետազոտման արժեքը սկսում է 11 000 դրամից: Թեև քաղցկեղը դեռևս չի բուժվում, բայց սկզբնական շրջանում ի հայտ գալու դեպքում հնարավոր է կանխել դրա հետագա զարգացումը:

Lowe Porta արգենտինական գովազդային գործակալությունը նկարահանել է սոցիալական գովազդ` կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին:

Հոլովակը կոչ է անում կանանց մարմնի այդ մասը շատ սիրող տղամարդկանց, ստիպել իրենց սիրելիին գնալ բուժզննման:
Կարգախոսն է.«Եթե այդքան սիրում ենք` պետք է հոգանք նրանց մասին: Ստիպի՛ր քո կնոջը գնալ բուժզննման»:

Emporium.am