ԽՈՅԵՐ
Այսօր այն օրն է, երբ Խոյերը դժվարությամբ կշտկեն իրենց բուռն ցանկությունները եւ զգացմունքները: Եթե նրանք սիրելիներ ունեն, ապա արժե երեկոն միասին անցկացնել՝ առանց միմյանցից մեկ քայլ այն կողմ հեռանալու, այլապես բարձր կլինի թյուրիմածությունների հավանականությունը: Իսկ եթե Խոյերը ազատ են որեւէ պարտականություններից, այսօր նրանք կարող են նետվել ռոմանտիկ կրքերի հորձանուտ: Իհարկե, չարժե գլուխը կորցնել, սակայն եթե բոլորը միայն կողմ են, ինչու՞ ոչ: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Խոյերի այսօրվա արկածները կարող են վերածվել լիարժեք զգացմունքների:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ցլերին չանհանգստանալ իրենց ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար, նույնիսկ եթե անհանգստության որոշ պատճառներ ունեն: Իրականում ե’ւ Ցլերը, ե’ւ նրանց սիրելիները ճիշտ ուղու վրա են գտնվում, իսկ անհանգստությունը եւ հույզերը նորմալ երեւույթներ են: Նրանք ընդամենը ցույց են տալիս Ցլերին, որքան համառորեն է դիմադրում անձնական կյանքի գալիք փոփոխություններին իրենց սեփական «ես»-ը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակների համար չափազանց բարենպաստ օր է ռոմանտիկ տեսանկյունից: Նրանց հոգու ներդաշնակությունը հայելու պես կարտացոլի նրանց անձնական կյանքի ներդաշնակությունը: Այդ ամենեւին էլ չի նշանակում, որ Երկվորյակների հարաբերությունները հակառակ սեռի հետ կատարյալ կերպով կզարգանան: Այդ ընդամենը նշանակում է, որ թե’ սիրելիների, թե’ նոր ծանոթությունների հետ կապված ցանկացած իրավիճակ Երկվորյակները այսօր կկարողանան իրենց օգտին զարգացնել՝ երկու մինուսները մեկ մեծ պլյուսի վերածելով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինների զգացմունքները սրված կլինեն, եւ նրանք ընդունակ են ճանճին փղի վերածելու, եւ կարեւոր չէ, կվերաբերվի այդ լավին, թե վատին: Աստղերը զգուշացնում են, որ իրավիճակը սրելու հակվածությունը կարող է խոչընդոտել նրանց, երբ Խեցգետինները մենակ հայտնվեն իրենց սիրելիների հետ: Անհրաժեշտ է, որպեսզի Խեցգետինները զսպեն իրենց զուգընկերների հետ շփման ժամանակ, եթե չեն ցանկանում վախեցնել նրանց:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ճակատագիրը կարող է Առյուծների «ոչ իրենց տիպի» մարդկանց հետ ծանոթացնել, որոնց վրա մեկ այլ իրավիճակում Առյուծները ոչ մի ուշադրություն չէին դարձնի: Աստղերը խորհուրդ են տալիս չլինել չափազանց պահպանողական. Եթե Առյուծներին ձգում է նրանց մեջ մնացած ամեն ինչը, արդյոք արժե՞ ուշադրություն դարձնել որեւէ «տիպերի» վրա: Հակասությունների ձգողականությունը նույնչապ բնական երեւույթ է, ինչպես եւ կնոջ եւ տղամարդու միությունը.նրանք ամբողջովին տարբեր աշխարհներ են, սակայն հիանալի կերպով լրացնում են միմյանց:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերը կարող են զգալ, որ իրենց պաշտպանիչ շերտը, որով իրենք իրենց պատել են, ավելի բարակ է դառնում: Այդ կարող է դրսեւորվել Կույսերի զգայունության եւ սենտիմենտալ տրամադրության միջոցով, ինչպես նաեւ նրանց նրբազգացության միջոցով: Ակամա նրանց սիրելիները այսօր ընդունակ են նրանց նեղացնել ցանկացած անզգույշ խոսքով: Սակայն նրանք կարող են ուղղել այդ նույն հեշտությամբ, եթե օգտվեն իրենց քնքշությամբ: Կույսերի նեղացկոտությունը չի կարողանա դիմադրել նման հզոր զենքին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքներին չնկատելը նույնչափ բարդ կլինի, ինչպես վառ կրակին չնայելը.նրանք նույնչափ կրքոտ կլինեն: Նրանց ժպիտը, շարժումները, հայացքը այսօր առանձնահատուկ կրքոտ եւ թովիչ կլինեն: Աստղերը խորհուրդ են տալիս Կշեռքներին առանց ամաչելու օգտվել այդ հսկայական ռոմանտիկ ներուժից իրենց եսասիրական նպատակներով: Նրանց կրակը կախարդական ուժ է, որն այսօր ընդունակ է Կշեռքների ռջեւ բացել ե’ւ սրտերը, ե’ւ դռները:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճները կարող են հիասթափվել իրենց սիրելիներից չկատարած խոստումների, վիրավորանքների կամ չարդարացված սպասելիքների պատճառով: Գուցե Կարիճների ընտրյալները որեւէ խոստու՞մ են տվել, սակայն չե՞ն կատարել, թե՞ Կարիճներին նվեր են մատուցել, որը չի արդարացրել նրանց սպասելիքները: Աստղերը այսօր խորհուրդ են տալիս Կարիճներին չմանրանալ.որեւէ բաներ կարող են եւ չստացվել: Արժե գոնե գովել սիրելիներին իրենց ջանքերի համար, եւ հաջորդ անգամ նրանք Կարիճների համար նրանք ջանք ու եռանդ չեն խնայի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Նույնիսկ եթե այսօր Աղեղնավորները կարծում են, թե սիրո մասին ամեն ինչ գիտեն, ճակատագիրը ի վիճակի է նրանց անչափ զարմացնել, հատկապես եթե Աղեղնավորները դեռեւս միայնակ են եւ փնտրտուքների մեջ են գտնվում: Այսօր անձնական ճակատում նրանց զարմանահրաժ անակնկալներ, հույզեր եւ կրքերի փոթորիկներ են սպասվում: Նույնիսկ հնարավոր է, որ Աղեղնավորները այսօր սեփական փորձից ելնելով հասկանան, թե ինչ է նշանակում «սեր առաջին հայացքից» արտահայտությունը: Իսկ եթե Աղեղնավորները զուգընկերներ ունեն, այս երեկոն նրանց համար առանձնահատուկ կարող է դառնալ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Այծեղջյուրները հիշեն, որ եթե նրանք ցանկանում են որեւէ բան ստանալ, նրանք նախ ստիպված կլինեն բարձրաձայնել այդ: Լուռ հուզվելով՝ երբեք ոչինչի չես հասնի: Հատկապես այդ վերաբերվում է սիրուն եւ հարաբերություններին: Սիրելիները գուշակ չեն, մտքեր չեն կարդում, այնպես որ եթե Այծեղջյուրները, օրինակ, ցանկանում են նրանց գրկել կամ համբուրել, ապա այսօր ցանկալիին հասնելու լավագույն միջոցը այդ մասին բարձրաձայնելն է:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսները ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկություն կունենան, ահա թե ինչու նրանց այսօր չնկատելը անհնար է: Նրանց էներգիան արտառոց հզոր կլինի եւ կդրդի անկանխատեսելի քայլերի՝ ստիպելով վառ հագնվել, բարձրաձայն ծիծաղել եւ ինքնվստահ վարք ցուցաբերել: Զարմանալի չի լինի, եթե Ջրհոսները այսօր ոջ երեկոյի ընթացքում նույնիսկ հինգ րոպե մենակ չմնան, քանի որ երկրապգուների պակաս չեն զգա… ինչպես եւ նախանձողների:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկները սիրելիների հետ հարաբերություններում ընդունակ են հարթել ցանկացած բարդ իրավիճակ: Նրանց բարյացկամությունը, նրբազգացությունը եւ հումորի զգացումը զուգընկերների նյարդային տրամադրության դեմ լավագույն զենքը կլինեն: Իհարկե, Ձկները ստիպված կլինեն համբերությամբ զինվել, որպեսզի հանկարծ զուգընկերներին կտրուկ պատասխան չտան: Սակայն հավատացե’ք, որ արժե.Ձկները այսօր կարող են զգալ այն, ինչ զգում է կենդանիներ վարժեցնողը, երբ առյուծները պառկում են նրա ոտքերի մոտ:
news.am