58-ամյա Ռադիկ Հարությունյանը լինելով Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 17-ի սահմաններում իրավաբանական բաժնի աշխատասենյակում, իր աշխատանքային պարտականությունների հետ կապված դիտողության շուրջ վիճաբանել է «Իրավաբանների, հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի օգնական Գալուստ Կիրեղյանի հետ:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ վիճաբանության ընթացքում իրավաբանական բաժնի պետ Հարությունյանը անցել է «ոչ իրավաբանական» մեթոդների ու ծեծի է ենթարկել իր ընդդիմախոս Կիրեղյանին՝ ապտակել է, ձեռքերով ու նույնիսկ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և պատճառել ֆիզիկական ցավ:
Ռադիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
1in.am