Ընդամենը երկու ամիս առաջ հնարավորություն ունեի ապրել շատերի համար երանելի կյանքով. ունենալ սեփական բնակարան, ավտոմեքենա, սեփական բիզնես… իհարկե այս ամենը երկնքից չէր իջնելու, այլ պայմանով, որ դառնամ սիրուհի…
Երբեք հարուստ չեմ եղել` չնայած նրան, որ մինչ օրս էլ ձգտում եմ դրան: Իհարկե իմ 80 հազար դրամի աշխատավարձով հարուստ չեմ դառնա, ոչ էլ Հայաստանում է հնարավոր իմ նման միջակ ապրողին միանգամից հարստանալ առանց լավ «մեջքի»: Այս ամենը գիտակցում եմ, բայց չեմ պատրաստվում հրաժարվել ու մի կողմ դնել բարոյականությունս ու արժանապատվությունս:
Ինչու՞ է հարուստ պաշտոնյաներին թվում, թե եթե փող ունեն` աշխարհը` իր բնակիչներով իրենցն է:
Ամեն ինչ կատարվեց դեպքերի հետևյալ հերթականությամբ: Զբոսնում էի մայրաքաղաքում ու ինձ մոտեցավ մի տղամարդ, փոխանցեց հեռախոսահամար ու ասաց, որ կապվեմ անպայման, շատ լավ առաջարկ է: Միամտաբար կարծեցի, թե հնարավոր է` մոդելային աշխատանք լինի` հաշվի առնելով արտաքինս: Զանգեցի, ինձ հանդիպման հրավիրեցին մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Հենց այստեղ էլ հանդիպեցի հայ օլիգարխ պաշտոնյային: Երկար գլուխս «արդուկելուց» հետո, ի վերջո ասաց, որ ցանկանում է դառնամ իր ընկերուհին: Դիմացս դրեց բնակարանի ու ավտոմեքենայի բանալիներ: Բնականաբար տեղում հրաժարվեցի, իսկ նա ինձ նետեց` «հիմարիկ աղջիկ» արտահայտությունը:
slaq.am