«Հրապարակը» գրում է.
Ապա տեղեկացանք, որ նա ոգելից խմիչք է սկսել արտահանել Հյուսիսային Իրաք: Երեկ տեղեկություն ստացանք, որ Ալեքսանյանն Իրաքում ոչ միայն բիզնես ծրագրեր ունի, այլեւ դիվանագիտական: Նրան պատրաստվում են դիվանագիտական կարգավիճակ տալ: ԱԳՆ-ում քննարկվում է այդ հարցը:
Իրաքում ՀՀ դեսպան, ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը, ով Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդիրների պատճառով նեղված է ՀՀ իշխանություններից, կհեռանա պաշտոնից, եւ նրա տեղը կզբաղեցնի Սամվել Լիմինդրովիչը: Թեեւ ասում են՝ նա նախընտրում է Քրդստանի հատվածը»: