«Նման մասշտաբի հրդեհը,-ըստ թերթի,- գրեթե մենաշնորհային կարգավիճակ ունեցող ծաղկուն ընկերությունում չէր կարող հենց էնպես ծագել»:
Ըստ առաջին օրերին շրջանառվող լուրերի` հրդեհը կազմակերպվել է մրցակից ընկերությունների կողմից:
Ապա շշուկներ տարածվեցին, թե հրդեհը հենց իրենցից է` ցածր աշխատավարձ ստացող կամ այն աշխատակիցների կողմից, որոնց աշխատավարձն ուշացնում են:
«Իսկ երեկ նոր վարկած տարածվեց. բանն այն է, որ «Սպայկա»-ն մեծաքանակ վարկեր ունի բանկերում, և, ըստ այդ լուրերի, վերադարձնելու դժվարություններ: Իսկ բանկային պայմանագրում կա «ֆորսմաժորային վիճակ» հասկացությունը, որը ներառում է նաև նման մասշտաբի հրդեհները: Արդյունքում` վարկերի տոկոսների վճարումը սառեցվում է և մայր գումարի վերադարձը հետաձգվում` մինչև ֆորս մաժորի վերացումը»,- գրում է թերթը: