Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 4, թիվ 6, թիվ 2, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ: Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ արագ արձագանքման խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ կրակը տարածվում էր մեծ արագությամբ, ժամանեցին նաև թիվ 1, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից լրացուցիչ ուժեր` ավտոսանդուղքով և ջրատարերով: Հրդեհի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ նշված շենքի տանիքը բաղդադից է` այսինքն փայտից և եթե տարածքում հսկողություն կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցը չնկատեր կրակը ու ժամանակին չտեղեկացներ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հնարավոր է կրակը տարածվեր հարևանությամբ գտնվող շինությունների ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջների հետ աշխատում էին նաև ոստիկանության պարեկապահակակետային ծառայության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը և շարքային Մեսրոպ Միքայելյանը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Նշված տարածքում վարձակալական հիմունքներով գործում է տպարան, Արզնի հանքային ջրերի գործարանի ավտոբազան, հացի փուռ և այլ ընկերություններ: shamshyan.com
Հրշեջները 7 մարտական հաշվարկով պայքարում են Երևանում բռնկված խոշոր հրդեհի դեմ
|
Կիսվել
Comments are closed.