Ավելին քան փաստեր
Բայց միևնույն ժամանակ ուրիշ ոչ մի այլ երկրում ավանդույթներն ու տեխնիկական նվաճումները այնքան միահյուսված չեն, ինչպես որ Ճապոնիայում: Չնայած տեխնոլոգիաների ապշեցուցիչ զարգացմանը` ճապոնական մշակույթն ամենակոնսերվատիվն է, ամենափակը և անհասկանալին օտարերկրացիների համար:
Ստորև Դուք կգտնեք «ծագող արևի երկրի» մշակութային 6 ամենատարօրինակ առանձնահատկությունները:
Հիկիկոմորի
Հիկիկոմորի – դրանք երիտասարդ մարդիկ են, ովքեր չեն ցանկանում շփվել շրջապատի հետ: Իհարկե, յուրաքանչյուր հասարակությունում կան մարդկանց այդպիսի խմբեր, բայց հաճախ դրանք մեծահասակներն են, որոնցից շատերը տառապում են հոգեկան շեղումներից, դեպրեսիաներից և ագորաֆոբիաներից:
Ճապոնական «մենակյացների» յուրահատկությունը տարիքն է: Դրանք կա՛մ դեռահասներն են, կա՛մ մինչև 30 տարեկան երիտասարդները, ովքեր գրեթե բոլորովին կտրված են հասարակությունից: Գոյություն ունեն հիկիկոմորիների առաջացման մի քանի օբյեկտիվ պատճառներ. առաջինը համացանցն է, երկրորդը՝ ուսումնական հաստատություններում ահռելի ծանրաբեռնվածությունը, որին քչերն են դիմանում, և վերջապես, սիրելի ծնողները, ովքեր պատրաստ են խնամել իրենց երեխաներին մինչև ծերություն, միայն թե նրանք չլքեն հարազատ օջախը:
Սովորաբար «հիկիկոմորի» տերմինով անվանում են երիտասարդ մարդկանց, ովքեր նստում են իրենց սենյակում առանց աշխատանքի և շփման` կես տարուց ավելի: Հոգեբաններն արդեն խոսում են «կորցրած միլիոնների մասին»:
Հանցագործությունները
Չնայած յակուդզայի մասին լեգենդներին` հանցագործությունների մակարդակը ամենացածրերից է (ավելի ցածր միայն Մոնակոյում է): Բոլոր զենքերը` ատրճանակներից մինչև արարողակարգային դաշույնները, գրանցվում են ոստիկանությունում:
Բայց եթե Դուք արդեն դատարանում եք հայտնվել, ապա համարեք, որ կորած եք: Դատավարությունների 99%-ն ավարտվում է մեղադրական վճիռներով: Ճապոնիայում մինչև այսօր գործում է մահապատիժը, հիմնականում կախաղան հանելու միջոցով: Իսկ գլխատում են միայն 2-3 հոգու ու այդ մասին դատապարտյալներին զգուշացնում են մի քանի ժամ առաջ: Ընտանիքի անդամներին տեղեկացնում են մահապատժի ավարտից հետո:
Վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ
Բոլորը գիտեն, որ ճապոնացիներն ամենակարգապահ և աշխատասեր աշխատակիցներից են ամբողջ աշխարհում: Թեև բիզնեսմեն-հարբեցողի կերպարը նույնպես հեռու չէ իրականությունից: Ճապոնացիներն իրոք չափազանց շատ են խմում: Կորպորատիվների ժամանակ սակեն հոսում է գետի նման, և նոր աշխատակիցները փորձում են հասցնել իրենց կառավարիչների ետևից:
Բայց ի՞նչն է իսկապես զարմանալի. ինչքան էլ որ ճապոնացիները խմեն երեկոյան, առավոտյան նրանք լիովին սթափ կլինեն և աշխատանքի կանցնեն ճիշտ ժամանակին: Ճապոնական մշակույթում նաև նորմալ է համարվում աշխատավայրում մի քիչ քնելը, դա նույնիսկ խրախուսվում է: Համարվում է, որ այն անձնավորությունը, ով քնել է իր տեղում, շատ աշխատասեր է և լիովին նվիրված է իր գործին:
Կոդոկուշի
Կոդոկուշիի ֆենոմենը (միայնակ մահ) մահացած մարդու դիակի ուրվագիծն է: Այն առաջանում է, երբ մարմինը երկար ժամանակ մնում է չհայտնաբերված:
Կահույքի տեղափոխմամբ զբաղվողներն ասում են, որ հաճախ են հանդիպում այդպիսի «կոդոկուշիների»: Մի մասնավոր ընկերության գնահատմամբ` մոտավորապես 1500 դեպքերից 300-ում նրանք հանդիպում են մարդկային միայնակության այսպիսի տխուր սիմվոլների:
Ճապոնական ընտանիքի ավանդական օրինակը, երբ մեկ հարկի տակ ապրում են մի քանի սերունդներ, արդեն հնացել է, և հիմա ծերունիներն ավելի հաճախ ապրում են մենակության մեջ:
Այդպիսի դեպքեր պատահում են նաև ժամանակավոր կամ պայմանագրային աշխատողների հետ: Այս կատերգորիայի բազմաթիվ կանայք և տղամարդիկ երբեք չեն ամուսնանում և ընտանիք չեն կազմում: Նրանք մահանում են միայնակության մեջ, և նրանց մահվան մասին ոչ ոք չի իմանում:
Պոռնո
Ճապոնական բարքերը միշտ առանձնացել են իրենց խստությամբ, այդ թվում նաև «մեծահասակների համար ֆիլմերի» նկատմամբ: Թեև Ճապոնիայում չկան կոպիտ պոռնո նկարահանելու արգելքներ, սեռական օրգանները վրդեոյում չպետք է հստակ երևան, որպեսզի համապատասխանեն ազգային բարոյական պատկերացումներին:
Ճապոնական պոռնոյի այսպիսի մեղմացրած տարբերակը լրացվում է այսպես կոչված «բուկակեով»` հեղուկի ցուցադրմամբ, որն ապացուցում է, որ դերասանների միջև «սիրո ակտ» է տեղի ունեցել:
Հետաքրքիր է, որ երիտասարդների մեծամասնությունը ընդհանրապես ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում սեքսի հանդեպ, հատկապես տղաները: Նրանց անվանում են «սոշոկու դաշի» կամ «բուսակերներ»:
Յաեբա
Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը հսկայական գումարներ է ծախսում, որպեսզի անթերի ժպիտ ունենա, ճապոնացի դեռահասները մտահոգված են ճիշտ հակառակով: Ճապոնացի դեռահասների մոտ արագ տարածում է գտել «յաեբա» (երկրորդ ատամ) թրենդը: Այդ գլխիկը հագցվում է ատամի վրա և ցցված ատամի տպավորություն է ստեղծում: Ի դեպ, բավականին թանկ հաճույք է:
blognews.am