Նախկին «Ալեն-էլեն» ակումբի սեփականատերն օրերս մարմնական վնասվածքներ է ստացել՝ հարևանությամբ ընթացող շինարարության հետևանքով եւ տեղափոխվել հիվանդանոց։

«Վերևից մոտավորապես 30 մետր բարձրությունից թափվում է բետոնը։ Իմ բախտից բետոնն ուղղակի թափվում է, ոչ թե իմ գլխին, այլ կես մետր հեռավորության վրա»,-նշեց Վլադիմիր Բեջանյանը։

Պարոն Բեջանյանը հարվածից վայր է ընկել։ Ստացել է ողնաշարի սալջարդ և ուղեղի ցնցում։ Նրա խոսքերով, շինարարերին հստակ հանձնարարություն է տրված եղել՝ իրեն վնասելու համար, քանի որ արդեն 1.5 տարի է պայքարում է որպեսզի դադարեցվի «ԱՕՔՍ»-ի ետնամասում կատարվող շինարարությունը։

Տեղի ունեցածը Վլադիմիր Բեջանյանը համարել է հանցագործություն և հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ Դեպքի պատճառներն ուսումնասիրվում են։

a1plus.am