Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում քննիչ Աշոտ Մելքումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնում էին, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի ավտոմեքենայի կողմից, սակայն ոստիկանները միայն «06»-ն են հայտնաբերել, իսկ մահացածն աշխատում էր Կոտայքի «Ճանշին»-ում: Նրանց տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, դա պետք է պարզի քննչական բաժանմունքը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում:
shamshyan.com
Մահվան ելքով վրաերթ՝ արագաչափ սարքի մոտ. հարազատները պնդում են, որ վրաերթը կատարվել է BMW ավտոմեքենայով
Comments are closed.