Իր զուգընկերուհի Ֆրանցիսկա Հանսենի հետ իրավաբանը նույն հարկի տակ ապրել է չորս տարի և նրա մոտ սադիստական հակումներ չի նկատել: Նրանց հարաբերությունները բավականին ջերմ են եղել մինչև այն պահը, երբ սեքսի ժամանակ կինը սեղմել է տղամարդու գլուխը կրծքերի արանքում այնքան ուժեղ, որ վերջինը համարյա շնչահեղձ է եղել: Այդ պահին Շմիդտը հասկացել է, որ դա կրքի դրսևորում չէ, այլ իրեն սպանելու փորձ:
Սարսափահար տղամարդը կիսամերկ դուրս է թռել տնից և հարևանների մոտից զանգահարել ոստիկանություն: Ներկա պահին Շմիդտը իր 33-ամյա ընկերուհուն ամենայն լրջությամբ մեղադրում է սպանության փորձի մեջ:
Սիրեկանների հարաբերություններն, ըստ երևույթին, սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Ֆրանցիսկան Շմիդտին սկսել է կասկածել անհավատարմության մեջ:
Շմիդտը ասել է, որ երբ իրեն վերջապես հաջողվել է հեռախոսով զրուցել Ֆրանցիսկայի հետ, նա խոստովանել է, որ իրոք ցանկացել էր սպանել իրեն: Այն հարցին, թե ինչու այդ ձևով, Ֆրանցիսկան պատասխանել է. «Ես ցանկանում էի, որ քո մահը առավելագույնը հաճելի լինի»:
Ի դեպ, Ֆրանցիսկան, պաշտոնապես իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները հերքում է: Նա պնդում է, որ Շմիդտն իրեն ճիշտ չի հասկացել, իսկ ինքը մի փոքր «մոռացության է մատնվել» սեքսի ժամանակ:
mardik.am