Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոգեկան հիվանդությամբ տառապող եւ բուժման մեջ գտնվող 35-ամյա Ֆերիդե Ս.-ն իր հարազատ 10-ամյա աղջկան նետել է բնակարանի պատուհանից, որից հետո ինքն է նետվել։
Վայր ընկած եւ վնասվածքներ ստացած աղջնակը ոտքի է կանգնել եւ կրկին տուն բարձրացել՝ հնչեցնելով դռան զանգը։ Դռան զանգից արթնացած հայրը, արյան մեջ տեսնելով աղջկան, անմիջապես շտապօգնություն է կանչել։
Դեպքի վայր մեկնած բուժանձնակազմերը հիվանդանոց են տեղափոխել վնասվածքներ ստացած մորն ու աղջկան։