նչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա նպատակն է կատարելագործել Մանկավարժական համալսարանի համար շենքի անձնակազմի կողմից արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարահանման գործընթացների իրականացման հմտությունները և բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարկան աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները։

Ուսումնավարժությանը մասնակցում էին թիվ 3-րդ ուսումնական մասնաշենքի պրոֆեսորա-դասխոսական կազմն ու ուսանողները, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հերթապահ խումբը, հրշեջ-փրկարական ջոկատներ ՀՀ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պարամետիկական խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության ոստիկանության գնդի, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի կարգախմբերը և 1-03 ծառայության շտապօգնության մի քանի բրիգադներ։

Ոսումնավարժությանը հետևում էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ ուսումնավարժության վայրից