Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Ղազանչյանը, ով աշխատում է անհատ ձեռներեց «Հովհաննես Ղազանչյան» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: