Ժամը 19։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած Mercedes e 320 մակնիշի 11 AM 031 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Արեշ 30 փողոցի բնակիչ, 60-ամյա Սամվել Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի 4334 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչնչեը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai ավտոբուսը հաշվառված է «ՍԱՔ-ԽԱՉ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի