6 Յինգ-չի
Յինգ-չիերին չինական պատմության մեջ կարելի է համարել առաջին պաշտոնական անկախ մարմնավաճառները: Նրանց գոյությունը կապվում է Վու կայսեր հետ, ով հատուկ ճամբարում կանանց էր հավաքագրում, որոնց միակ նպատակն էր ուղեկցել իր զորքերին ու զբաղեցնել նրանց երկար քայլերթի ժամանակ: Յինգ-չիերի (բառացի նշանակում է «ճամբարի մարմնավաճառ») մասին տեղեկությունը հասնում է մինչև Ք.ա. 100թ:

Որոշ աղբյուրներ, սակայն պնդում են, որ հենց այս աղջիկներն էին չինական պատմության մեջ առաջին մարմնավաճառները, որոնց գործառույթները չէին սահմանափակվում միայն զորքերին ուղեկցելով: Նշվում է, որ Յու արքան է մարմնավաճառների ճամբարների հիմնադիրը, որը ի սկզբանե կազմված է եղել ընկած զինվորների կանանցից: Այս կանայք տարբերվում էին ի սկզբանե գոյություն ունեցող կուրտիզանուհիներից, ում դերը տղամարդկանց «ընկերակցելն էր»:

5 Տաճարների մարմնավաճառները

Տաճարների մարմնավաճառների դերը անտիկ հունահռոմեկան հասարակարգում բազմաթիվ բանավեճերի առիթ է տվել: Բանավեճի թեման ոչ թե այն է, թե արդյո՞ք դա տարածված է եղել, թե ոչ, այլ թե ինչպիսին են եղել մարմնավաճառության մանրամասները: Տաճարների մարմնավաճառները նրանք էին, ովքեր վանականների ու քրմերի համաձայնությամբ իրենք իրենց վաճառում էին տաճարների տարածքում ու դրա հետ մեկտեղ նաև մասնակցություն ունենում իրենց աստվածների պաշտամունքին:

Որոշ գիտնականներ պնդում են, որ դրանք ուղղակի ստրուկներ են եղել, ում ծառայությունը եղել է վաճառել իրենց մարմինները՝ տաճարին եկամուտ բերելու համար: Մյուսները հավատացած են, որ նրանք շատ ավելի հարգված դիրք են ունեցել, ու որ տաճար այցելելն ու այս մարմնավաճառների ծառայություններից օգտվելը պաշտամունքի մի մաս է կազմել: Այս տեսությունը հատկապես ընդունված է այնպիսի աստվածուհիների պաշտամունքի մեջ, ինչպես, օրինակ, Աֆրոդիտեն է:
Տաճարի մարմնավաճառները մի քանի դասի էին պատկանում: Այսպես, ի սկզբանե տաճար էին բերվում կույսերը, ովքեր պետք է իրենց կյանքն ու մարմինը նվիրեին աստվածներին ու աստվածուհիներին: Որոշ աղբյուրների համաձայն՝ տաճարներում որպես մարմնավաճառ ծառայող աղջիկներն ընդամենը 14 տարեկան էին: Տեղեկությունները տաճարների մարմնավաճառների մասին փոքր-ինչ հակասական են, այնուամենայնիվ, հաստատ է այն, որ նրանց դերը տաճարում չափազանց մեծ է եղել:

4 Զոնահ

Զոնահը մարմնավաճառ բառի եբրաերեն տարբերակն է, որ հիշատակվել է Աստվածաշնչում: Ի տարբերություն մյուս կանանց՝ այս կինը տղամարդկանց չէր պատկանում ու պատասխանատու չէր երեխաներ ունենալու ու ընտանեկան գիծը շարունակելու համար: Զոնան գոյություն է ունեցել աստվածաշնչյան օրենքներից դուրս: Իսկ նրանց վարքի ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին շատ հիշատակումներ չկան: Այնուամենայնիվ, նշված օրենքներից մեկի համաձայն՝ հայրը իրավունք չուներ վաճառելու իր դստերը մարմնավաճառության: Եվ եթե վանականի աղջիկը զոնահ էր դառնում, ապա նա դատապարտվում էր ողջ-ողջ այրվելու:

Հոգևորականներին արգելվում էր ամուսնանալ զոնահների հետ, սակայն մնացած մյուս տղամարդիկ ազատ էին նրանց հետ ամուսնանալու ու նրանց «վայելելու»: Կային նաև կանայք, ովքեր պատկանում էի հեթանոսական տաճարներին, ու այս կանանց քեդեշաբ էին կոչում ու ներկայացնում որպես տաճարի մարմնավաճառ:

3 Հետեյրա

Հետեյրան Աթենքում բարձր դասի կուրտիզանուհի էր: Քանի որ մարմնավաճառությունը քաղաքում օրինական էր, ու որովհետև աթենացիները չէին կարող մարմնավաճառներ լինել, հետեյրան սովորաբար որպես ստրուկ էր ծառայում: Երբեմն էլ նա մեկն էր, ով ապրում էր քաղաքում` ծնված լինելով ոչ աթենացի ծնողներից:

Այս կանայք իրենց գործը անում էին ոչ թե փակ դռների հետևում, այլ ամբոխների մեջ` հրապարակներում: Նրանց արգելվում էր ամուսնանալ քաղաքացիների հետ, սակայն քաղաքացիները կարող էին գնել այս աղջիկներին: Նրանց ստատուսը որպես հետեյրա երբեք չէր մաքրվում: Եթե նրանք երբևէ ներկայանային որպես աթենացի՝ նրանց կարող էին դատարան քարշ տալ: Եթե նրանց մեղավոր ճանաչեին՝ կարող էին մինչև կյանքի վերջ հանձնել ստրկության: Հետեյրաները հաճախ դառնում էին ամենաազդեցիկ մարդկանց կանայք: Այս կանայք իրենց նրբագեղության պատճառով հաճախ ծառայում էին որպես բնորդուհիներ՝ աստվածուհիների արձանների համար:

2 Տավայիֆ

18-րդ դարից մինչև 20-րդ դարի առաջին կեսը տավայիֆները Հնդկաստանի հյուսիսում հայտնի էին որպես ներկայացում ցուցադրող արտիստնենր: Ինչպես գեյշաները, նրանք պարում ու երգում էին ու մարմնավաճառներ չէին համարվում: Այս աղջիկներից շատերը բավականին հարուստ էին, հատկապես նրանք, ովքեր իրենց տերերին մտածված էին ընտրում: Նրանք, ովքեր դուստրեր ունեին, իրենց հարստությունը փոխանցում էին նրանց: Տավայիֆների հին սերունդներից լինելը բարձրացնում էր նրանց սոցիալական դիրքը: Նրանց արգելվում էր ամուսնանալը, սակայն իրենց տերերի հետ կարող էին մտնել այլ տեսակի ֆորմալ հարաբերությունների մեջ, որը նրանց ամեն առումով իրենց կինն էր դարձնում, բացի կին անունից: Հետաքրքական է այն, որ նրանց ընդունում էին ավանդական կանանց հետ մեկտեղ, ինչպես նույն մետաղադրամի երկու կողմեր: Մինչ օրինական կանանց պարտականությունն էր երեխաներ ունենալն ու ընտանիքի շարունակելը, տավայիֆների դերն էր լինել այն նուրբ գեղեցիկ ու զգացմունքային արարածը, որին կարող էր գրավել միայն իրական ուժեղ տղամարդը:

1 Մուտահ

Մուտահի հետ կապված պատմությունը փոքր-ինչ վիճելի է: Մուտահը ժամանակավոր ամուսնություն էր իսլամական աշխարհում, որտեղ երկու կողմերը համաձայնության էին գալիս միայն որոշակի ժամանակահատվածով ամուսնանալու: Համաձայնությունը կամ պայմանավորվածությունը կարող էր լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Այդ պայմանավորվածության մեջ ներառվում էր համաձայնություն այն մասին, թե որքան պետք է նա «օժիտ» ստանար, ինչպես նաև, թե որքան պետք է լիներ նրանց միջև ֆիզիկական կապը: Երբեմն երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր ստեղծվում միասին ապրելու այնքան ժամանակ, միչև որ նրանք կորոշեին ամուսնանալ` չխախտելով իսլամական օրենքները: Որոշ դեպքերում այս պայմանագրերում նշվում էր, որ նրանք չպետք է որևէ ֆիզիկական կապի մեջ մտնեին, այլ դեպքերում էլ նրանք կարող էին ֆիզիկական կապի մեջ մտնել, սակայն միայն ծնողների ներկայությամբ ու նրանց հսկողությամբ: Երբեմն էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվում մի քանի ժամվա ամուսնություն ունենալու համար կնոջը դրա համար վճարելու դիմաց:

Սա նշանակում է, որ իսլամական աշխարհում իրականում ժամանակին գոյություն է ունեցել մարմնավաճառությունը, որքան էլ որ մահմեդականները, ինչպես, օրինակ, սունիները փորձեն ժխտել այդ փաստը: Օգտագործվող վճարման մեթոդներն ու համաձայնությունների ու պայմանավորվածությունների մեթոդները թույլ էին տալիս կողմերին չներքաշվել կրոնական մեղքերի մեջ:
http://blognews.am/arm/news/130873/