Մի հատ լուրջ բան ասեմ Մայլի Սայռուսի մասին
Եթե դու բարդույթներ չունես ու քեզ շնորհավորում է մեկը, ով նախկինում քեզ վատություն չի արել ու խորքային իմաստներ փնտրելու տեղ չկա, դու ասում ես «մերսի» ու անցնում ես առաջ։
Եթե դու թերարժեքությամբ ես տառապում, դու հրճվանք ես ապրում շնորհավորանքի փաստից, տալիս ես քեզ պատերով, շնորհավորանքը կոխում սաղի աչքը (այդպես, համոզված եմ, կանեին ազեռները)։
Իսկ եթե դու քեզ գերարժևորում ես ու էն էլ, ինչպես ներկա պահին մեր դեպքում՝ բավական թույլ հիմքեր ունենալով, դու բորբոքվում ես էն փաստից, որ քեզ Ադրիանո Չելենտանոյի փոխարեն շնորհավորել է ինչ–որ գոյ։ Ու սկսում ա.
«ի՞նչ խ**ս ա Մայլի Սայռուսը, որ մեր հաշվին փիառվի», «Ի՜նչ վատ է, որ մեզ ճանաչում են Սայռուսով ու Քարդաշյանով», «Ա՜խ, Աստված իմ, ու՜ր ենք մենք հասել, Վիլյամ Սարոյանով ճանաչած ազգն այժմ Մայլի Սայռուսով են ճանաչում»… ինչ–որ տեղ նույնիսկ Տրդատ ճարտարապետին հիշեցին։
Ախպերներ ջան, թեթև տարեք։ Հայաստանը ու հայերը Լուվրի թանգարանը չէ, ուր մենակ գլուխգործոցներ պահվեն, մենք կենդանի օրգանիզմ ենք, որը ուրախանում է ու տխրում, ստեղծում է վատ ու լավ արվեստի գործեր, ու նույնիսկ, պատկերացրեք, ամեն օր զուգարան է գնում ու այնտեղ քաքում է։ տենց եղել է հազարավոր տարիներ ու տենց էլ կմնա։ Սարոյանով ճանաչողը ճանաչում է Սարոյանով, Քարդաշյանով ճանաչողը՝ Քարդաշյանով, դասականի սիրահարը՝ Խաչատրյանով, ջազի սիրահարը՝ Համասյանով, և այլն։ Տենց ա էս աշխարհում։
Նենց որ, Մայլի ջան, մերսի շնորհավորանքիդ համար, մեր կողմերը լինես, զանգի էթանք կոֆե–մոֆե անենք, խմենք մի–մի թաս…