Ոչ մի վատ բան չկա, երբ երկու անծանոթներ որոշել են գիշերը միասին անցկացնել: Մեկ գիշերվա սեքսը կարող է ձեր միայնակ կյանքը հետաքրքրությամբ և արկածներով լցնել, տեղեկացնում է փորձագետը:

Եթե որոշել եք, ապա անկեղծ եղեք այդ մարդու հետ, ընդունեք դրա վտանգավոր լինելու փաստը և հետևեք այս խորհուրդներին:

Ամենաճիշտը ապահովագրվելն է, քան հետագայում զղջալը: Տեղեկացրեք որևէ մեկին, թե որտեղ եք և ում հետ:

Միշտ հարկավոր է ձեռքի տակ ինքնապաշտպանության միջոցներ ունենալ:

Չի կարելի թույլ տալ, որ ալկոհոլը թելադրի ձեր գործողությունները:

Դուք պետք է հասկանաք, որ ձեր զուգընկերը չի կարողանում մտքեր կարդալ, այդ իսկ պատճառով հարկավոր է խոսել ցանկությունների մասին:

Նախերգանքը կարևորէ նույնիսկ մեկ գիշերվա սեքսի համար:

Կրքոտ համբույները, հպումներն ու հաճոյախոսությունները կբարձրացնեն զուգընկերոջ ինքնագնահատկանը, սեքսը նրա հետ ավելի հետաքրքիր կդառնա:

Ամեն դեպքում շատ հույսեր մի կապեք մի գիշերվա սեքսի հետ, այն կարող է նաև հիասթափեցնել:

1in.am