Ճամբարակի ընդհանուր իրավասության դատարանում շուտով սկսվի անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու և նրան հարվածելու գործով դատական քննությունը:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել Ա. Թադևոսյանին: Նրան մեադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշանադրվել է Պ. Պ.-ի հետ, որից հետո փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Պ. Պ.-ի հետ: Ըստ մեղադրական եզրակացության՝ դրանից հետո փաստացի ամուսնական կյանք վարելով Պ. Պ.-ի հետ մինչև նրա 16 տարին լրանալը պարբերաբար փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ ՌԴ-ում փաստացի ամուսնական կյանք վարելով Պ. Պ.-ի հետ՝ նրան ծեծի է ենթարկել՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ: Ա. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 141-րդ հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափնման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը քննելու է դատավոր Վարդան Հարությունյանը:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ hayeli.am