«Ես շնորհակալություն եմ հայտնում «Նախախորհրդարանի» անդամներին` ակցիաների համար, քանի որ նրանք գովազդեցին Փակ շուկան, ու մենք մեկ ամսում տնտեսեցինք 20 մլն դրամ: Գովազդի համար պետք է ծախսվեր մոտավորապես 20 մլն դրամ: Այդ գումարը մենք տնտեսեցինք և որոշեցինք տալ

լավ սովորող ուսանողներին: Իրենք ոչ թե հակագովազդ արեցին, այլ` գովազդ»,- այսօր ԱԺում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը:


Աղբյուր՝ hayeli.am