Հանրահայտ պարագվայցի պարուհի և հեռուստատեսային շոուների մասնակից Լարիսա Ռիքելմեն հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին անվայել առաջարկ է կատարել իրեն, հայտնում է tuttosport.com-ը:

Հերթական հեռուստատեսային եթերի ժամանակ Ռիքելմեն ասել է. «Եթե միայն դուք իմայիք, թե ումից եմ գիշերն միասին անցկացնելու առաջարկ ստացել: Դա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»: Այդ ժամանակ, հանդիսատեսներից մեկը բղավել է՝ «Մեսսի» և Ռիքելմեն հաստատել է իր խոսքերը. «Այո, իհարկե»:

Լարիսա Ռիքելմեն, ով ներկա դրությամբ մասնակցում է Չիլիում անցկացվող Reality շոուին, նաև հայտարարել է, որ նմանատիպ առաջարկություններ է ստացել «Բարսելոնայի» մյուս խաղացողներից, երբ հյուրընկալվել է Իսպանիայում:

«Սակայն, ես հասարակ աղջիկ չեմ, և իհարկե, չեմ վաճառում», – եզրափակել է պարագվայցի պարուհին:


http://www.tert.am/am/news/2013/10/14/larissa-riquelme-messi/