Ամերիկացի դերասանուհի, եռակի օսկարակիր Մերիլ Սթրիփը Նյու Յորքում՝ Կինոքննադատների ազգային խորհրդում, դերասանուհի Էմմա Թոմփսոնին մրցանակ հանձնելու ժամանակ Ուոլթ Դիսնեյի դեմ հանդես է եկել քննադատական ելույթով: Այս մասին հայտնում է The Time-ը:

Պարբերականի տվյալներով՝ Սթրիփը Թոմփսոնին մրցանակ հանձնելիս, որը խաղացել է Դիսնեյի կյանքի մի դրվագի մասին «Փրկել պարոն Բենքսին» ֆիլմում, ասել է, որ Ուոլթ Դիսնեյն ունենցել է ռասիստական հակումներ և եղել է «գենդերամոլ»:

Որպես իր ասածի ապացույց՝ Սթրիփը կարդացել է 1938 թվականին թվագրվող նամակ, որը Դիսնեյի ստուդիայի պատասխանն է կինոստուդիայի ուսումնական ծրագրին մասնակցելու մի կնոջ հայտարարության դիմաց:

Նամակում ասվում է, որ ուսումնական ծրագրում կանայք չեն ընդգրկվում, քանի որ մուլտֆիլմերի նախապատրաստման հետ կապված ստեղծագործական աշխատանքներն ամբողջովին անում են երիտասարդ տղաները:

Աղբյուր՝ www.1in.am