-Կանայք գեր են կամ նիհար, կարճահասակ կամ բարձրահասակ, սակայն բոլորը տառապում են միևնույն բարդույթով` դժգոհ են իրենց կազմվածքից, որը նրանց խանգարում է երազանքներն ի կատար ածել:

Վերջ տվեք կազմվածքի հետ կապված մտորումների: Եթե որոշել եք մերկապար պարել, ապա կա՛մ վստահաբար պարե՛ք, կա՛մ ուղղակի մի՛ պարեք:

-Եթե Դուք մերկապարում փորձառու չեք, ապա պարի մի քանի հասարակ շարժումներ ընտրեք. լինի դա զուգագուլպան մեղմորեն հանելը, մի քանի դիրքերով աթոռին կամ սեղանին նստելը և այլն:

-Լավ կլիներ, եթե պարը մարզչի օգնությամբ սովորեք` հաճախելով մի քանի մարզումների, սակայն եթե դա ձեզ չի հաջողվել, ապա փորձեք ինքներդ` հայելու առաջ:

-Ընտրեք այնպիսի հագուստ, որից հեշտությամբ կկարողանաք ազատվել: Ուշադրություն դարձրեք կոշիկներին: Բարձրակրունկ կոշիկներն, իհարկե, գեղեցիկ են, եթե կարողանում եք դրանց վրա քայլել:

-Մի ընտրեք չափազանց երկար և մեղմ երաժշտություն, այլապես և՛ Ձեզ համար դժվար կլինի, և տղամարդը կձանձրանա: Ամենաօպտիմալը 2-ից 3 րոպե տևողությամբ երաժշտությունն է, և թող որ դա տղամարդու ամենասիրած երաժշտություններից լինի:

-Հոգ տարեք ամուսնու մասին մինչ մերկապար ցուցադրելը: Նույնիսկ ամենասեքսուալ պարը քաղցած ստամոքսով միանգամայն այլ կերպ կդիտվի:

-Պարի ընթացքում հետևեք սիրելիի հույզերին, նայեք նրա աչքերի մեջ` փորձելով հասկանալ արդյոք դա նրան դուր է գալիս, թե ոչ:
http://www.gexecik.am/