Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Ղաբանյանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍT 563 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Աղաս Մանուկյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՍՏ 488 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու ուղևորները: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված անձինք են Գյումրու քաղաքի բնակիչներ 63 ամյա Գրիշա Գրիգորյանը, ով աշխատում է Գյումրիի դեպոյում գլխավոր մասնագետ, 31ամյա Մայիս Գրիգորյանը՝ Գյումրու դեպոյում բաժնի պետ , 57 ամյա Վալերի Մուրադյանը՝ Գյումրու դեպոյի տնօրեն, 39 ամյա Կարեն Աղզուբցյանը՝ Գյումրու դեպոյում ինժիներ: Նշված անձինք Օպելի ուղևորներն են եղել:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև «Գազ 31-10» ի վարորդ , 27-ամյա Աղաս Մանուկյանը, ուղևորներ 43 ամյա Աշոտ Մանուկյանը, 43 ամյա Ալիսա Մանուկյանը, 51 ամյա Աղվան Մանուկյանը:

Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով: