Դեկտեմբերի 8-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Աշտարակ-ՈՒշի — Ապարան ավտոճանապարհին: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 60 կմ-ից ավելի նշված ճանապարհահատվածը տեղացած ձյան պատճառով դարձել է անանցանելի: Մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար, իսկ 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման տակ քանի որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույցով է պատված, իսկ այն սպասարկող ճանշինականները մատը մատին չեն խփել նշված հատվածում ձնահեռացման ու աղի, ավազի լցման ուղղությամբ: