Մեքսիկայում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Բենիամին Մեդրանոյի երդմնակալության արարողությունը Սակատեկաս նահանգի Ֆրեսնիլյո քաղաքում:

Նա դարձել է երկրում առաջին քաղաքապետը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ հայտարարում էր իր միասեռականության մասին, հաղորդում է BBC News-ը:

Մեդրանոն ասել է, սակայն, որ չի պատրաստվում կնքել միասեռական ամուսնություն:

Նա ներկայացնում է իշխող Սահմանադրա-հեղափոխական կուսակցությունը: Մինչ քաղաքապետ դառնալը նա եղել է երգիչ: Բացի դրանից՝ նա Ֆրեսնիլյոյում բացել է առաջին գեյ բարը:

Մեքսիկայում միասեռական ամուսնություններ հնարավոր է կնքել 2009-ից:
http://www.1in.am/arm/world_event_214776.html