Zham.am-ը կապ հաստատեց հումորիստ, դերասան Վահագ Դելո Ստեփանյանի հետ՝ իմանալու, թե երբ է վերջինս լքելու ցանկալի փեսացուների շարքը (Այս տարվա մարտին Վահագը նշանադրվել է): Մեզ ի պատասխան Դելոն անկեղծ հումորով ասաց, որ մինչեւ նշանվելը նրան բանի տեղ չէին դնում: Այդուհանդերձ սիրով զրուցեց մեզ հետ:
Հիմա առօրյաս շատ լեցուն է:
Կյանքս չեմ նվիրի ուրիշի կյանքով ապրելուն
Խոսելով սերիալային առաջարկների մասին Դելոն անկեղծացավ, որ չի պատկերացնում, որ մի օր կարող է իր կյանքն ու ամբողջ առօրյան նվիրել մեկ ուրիշի կյանքով ապրելուն, դա է պատճառը, որ նա հրաժարվում է բազմասերիանոց սերիալներում նկարահանվելու առաջարկներից:
«Իմ կյանքի ընթացքում, բացի երե1-ից, որն իհարկե հեռուստանախագիծ է, նկարահանվել եմ երկու սերիալում. Գոռ Վարդանյանի Վրիժառու եւ Խաղից դուրս 25 մասից բաղկացած սերիալում:»
Մոտակա ամենասպասված իրադարձությունը հարսանիքս է
Անդրադառնալով մոտակա ծրագրերին Դելոն նշեց, որ մոտ ապագայում իր համար ամենասպասված իրադարձությունը հարսանիքն է:
Հունիսի 9-ին տեղի կունենա մեր հարսանիքը, որը իմ եւ Ռուզաննայի համար շատ սպասված իրադարձություն է: Հարսանիքից հետո Ռուզաննան կմեկնի ԱՄՆ, որորվհետև թղթաբանական խնդիրներ ունի: Ես կմնամ այստեղ, որովհետեւ սեպտեմբերից լուրջ բան ունեմ ներկայացնելու հանրությանը:
Երբեք չեմ ապրի Ամերիկայում
Ուզում եմ բոլորը հստակ իմանան, որ չեմ գնալու ԱՄՆ-ում ապրելու: Ես Հայաստանում եմ մնալու: Ուզում եմ սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որ ոչ մեկ չմտածի, թե փախչում եմ այստեղից: Իհարկե ես ու Ռուզաննան հաճախակի կայցելենք ԱՄՆ, մի տեսակ կոմպրոմիսային հորիզոններ կստեղծենք Հայաստանի եւ ԱՄն-ի միջեւ, բայց այնտեղ մշտական ապրելը բացառվում է: Ես դեմ եմ արտագաղթին, ու դրա համար էլ հարս եմ բերում ուրիշ երկրից, որ մենք շատանանք : )
Հանդիպման առաջին օրն իսկ առաջարկություն եմ արել Ռուզաննային
Մեր սիրո պատմությունը ի սկզբանե հետաքրքիր էր: Մենք երեք տարի շփվել ենք իրար հետ համացանցի միջոցով ու իսկապես շատ լավ ընկերներ ենք եղել: Այդ տարիների ընթացքում անընդհատ չէր ստացվում, որ ԱՄՆ գնայի: Այնպես ստացվեց, որ 2013-ի հունվարին Երե1-ի տղաների հետ համերգ պիտի ունենայինք այնտեղ եւ բոլորով մեկնեցինք: Հենց առաջին օրն էլ առաջարկություն արեցի նրան, ու որոշեցի, որ հենց ինքն է իմ կինը լինելու, ոնց տեսնում եք այդպես էլ անում եմ 🙂
Հիմա հարսի շոր է ընտրում
Նշանածս այստեղ իր համար լավ զբաղմունք է գտել: Հարսի շոր է ընտրում, տարոսիկ, մումուիսկ ու նման այլ մանրուքներ’ կապված հարսանեկան արարողության հետ:
Ռեստորանն արդեն ընտրել ենք, նախապատվությունը տվել ենք Կովկաս ռեստորանային համալիրին: Հարսանիքին ներկա կլինեն իմ ընկերները, իմ ու նշանածիս բարեկամներն ու հարազատները:
Ի դեպ քավորի պատվավոր դերում կլինի հանրության կողմից շատ սիրելի և ճանաչված անձնավորություն, ում ով լինելը Դելոն նախընտրեց ասել հարսանիքից հետո:
Երջանկություն ենք Ձեզ մաղթում 🙂
«Մինչև նշանվելը ինձ ոչ մեկ բանի տեղ չէր դնում». Դելո
Comments are closed.